«Մալոյան» նորաձևության տուն
«Մալոյան» նորաձևության տան պատմությունը սկսվել է 2012 թվականին Հայաստանում՝ դառնալով երազանքների, նվիրումի և բարձր արվեստի մարմնավորում։ Բրենդի հիմնադիր և առաջատար դիզայներ Սամվել Մալոյանը, դեռ վաղ տարիքից տարված լինելով նորաձևությամբ, իր առջև նպատակ էր դրել կյանքի կոչել կանանց ամենանվիրական ցանկությունները։
Տարիների ընթացքում աշխատելով միջազգային տարբեր նորաձևության տներում և կատարելագործվելով արտերկրում՝ Սամվել Մալոյանը ձևավորել է իր ուրույն, անկրկնելի ձեռագիրը։ Այսօր բրենդը մասնագիտացված է բարձրակարգ (Couture) երեկոյան և հարսանեկան զգեստների ստեղծման մեջ, որոնք առանձնանում են իրենց էլեգանտությամբ և բարդ կառուցվածքային լուծումներով։
Մալոյանի ստեղծագործությունները սահմաններ չունեն։ Մեզ վստահում են տարբեր ազգությունների և դավանանքի կանայք աշխարհի ամենատարբեր անկյուններից։ Յուրաքանչյուր հաճախորդ մեզ համար առանձնահատուկ է, և յուրաքանչյուր կարևորագույն օրվա համար ստեղծվող զգեստը՝ պատասխանատու առաքելություն։
Մեր հնարավորություններն այսօր դուրս են գալիս սովորական սրահի սահմաններից։
Եզակի գործվածքներ. Միջազգային առաջատար գործընկերների հետ համագործակցության շնորհիվ՝ մենք առաջարկում ենք բացառիկ նյութեր, որոնք պատրաստվում են հենց հաճախորդի պատվերով և ներկրվում Հայաստան։
Միջազգային հարթակներ. Մալոյանի նոր հավաքածուները ցուցադրվում են միջազգային նորաձևության շաբաթների շրջանակներում՝ ներկայացնելով հայկական նորաձևությունը համաշխարհային բեմերում։
Ինչպես է Maloyan ում ստեղծվում ձեր երազանքների զգեստը online
Հանդիպում I/Ծանոթություն և ոգեշնչման աղբյուր
2030 րոպե կատարվում է video call what's up, telegram կապի միջոցներից մեկով, ծանոթանալու և զրուցելու դիզայների հետ: Պատմելու ձեր երազանքների զգեստիկերպարի մասին,թույլ տալ ոգեշնչվել հենց ձեզանից
Մոդելի էսկիզավորում, ոճի ու գաղափարի մշակում
48 ժամ՝ հասկանալու կառուցվածքը և ռեֆերենսների մշակումը փոփոխումը,կառուցվածքը կատարելագործելու համար։
Գործվածքների ընտրություն
12 ժամ գործվածքների, դետալների և նյութերի ընտրություն համադրում, տեսականու հարցում
Հանդիպում տեսազանգ II
30 րոպե Էսկիզների քննարկում ընտրված գործվածքների ընտրություն, դետալների վերամշակում, տեսազանգի և հարազատի օգնությամբ չափսերի ճիշտ չափագրում: Կանխավճարի ձոխանցում անձնական քարտի, ԱՁ ի հաշվեհամարի կամ այլ դրամական փոխանցման շնորհիվ, պատվերի գրանցում :
Զգեստի ստեղծումը էսկիզից դեպի շոշոփելի իրականություն
16 ժամ հաճախորդի կառուցվածքին համապատասխան լեկալների գծագրում ստեղծում, կտորների ձևվում և հավաքվում: Ըստ հաճախորդի չափսերին համապատասխան մոդելի կամ մանեկենի վրա փորձարկում,<br /> Կատարվում են անհրաժեշտ շտկումները և փոփոխությունները, համոզվում ենք` զգեստի ձևի կտորների ընտրության հարցում
Զգեստի ստեղծման հերթական փուլը
10 օր Ավելի դետալիզացված, կատարվում են վերջնական ճշգրտված կարերը, ճիշտ հերթականությամբ, հավաքվում են շերտերը արդեն զգեստին տալով իրական տեսքը ինչպիսին պետք է լինի:<br /> Արդեն պատրաստի տեսք ունեցող երազանքի զգեստ դեռևս առանց կամ կիսատ ձեռքի աշխատանքով: Կատարվում է տեսազանգ, հարսիկը տեսնում է կր զգեստը մոդելի կամ մանեկենի հագին, արվում են վերջին շտկումները, համոզվում ենք որ ամեն ինչ գնում է հաճախորդի սրտով:<br />
Զգեստի ստեղծման վերջնական փուլը
7-15 օր ավարտին հասցնելու համար զգեստը: Կարվում են վերջին կարերը, արվում են վերջնական ձեռքի աշխատանքները: Հարսնացուի հետ լինելով անընդհատ կապի մեջ և ամեն մանրուք քննարկելով իր հետ: Վերջում զգեստը ուղարկվում է մաքրման կենտրոն տալով արդեն իսկ ավարտուն և կոկիկ տեսք
Զգեստիպատվերի ավարտ:
Զգեստը արդեն արդուկված պատրաստ իր բոլոր ակսեսուարներով մանեկենի վրա արվում է վերջին տեսազանգը: Համոզվում ենք, որ ամեն ինչ հաճախորդի սրտով է փաթեթավորյմ ենք զգեստը պատյանով ու տուփով պատրաստելով տեղափոխմանը: Կատարվում են վերջին վճարումները և զգեստը ուղարկվում է հաճախորդին իր համար հարմար փոխանցման ձևով,մեզ մնում է սպասել այդ չափ սպասելի օրվա կադրերին և հաճախորդի feedback -ին:
Say yes to the dress of your dreams
Book an appointment