Երեկոյան զգեստների հավաքածուներ
Short subtitle shown below the collection name on the archive page.
Maloyan Evening Couture. Ինքնավստահության և շքեղության արվեստը (վերնագիր) Մալոյան նորաձևության տան երեկոյան զգեստները ստեղծված են այն կանանց համար, ովքեր գիտեն իրենց արժեքը, պաշտում են բարձր նորաձևության վարպետությունը և միշտ ընտրում են բացառիկությունը: Մեզ համար զգեստը պարզապես հագուստ չէ. այն հույզ է, որը պետք է դարձնի Ձեր օրը հիշվող, իսկ կրելը՝ հաճելի ու հարմարավետ: Յուրաքանչյուր կար, յուրաքանչյուր գիծ մտածված է մինչև վերջին դետալը: Մենք ստեղծում ենք զգեստներ՝ հաշվի առնելով կնոջ մարմնի անհատական կառուցվածքը, որպեսզի ընդգծենք նրբագեղ սիլուետն ու ստեղծենք տեսողական կատարյալ ներդաշնակություն: 🔹 Թանկարժեք գործվածքներ. Միայն լավագույնն ու որակյալը: 🔹 Կատարյալ ձևվածք. Ճշգրտություն, որն ապահովում է անթերի տեսք: 🔹 Բրենդի ԴՆԹ. Մեր նվիրվածությունը որակին արտացոլված է յուրաքանչյուր աքսեսուարի ու զգեստի մեջ: Բացառիկություն՝ առանց ավելորդ բառերի (ենթավերնագիր) Մալոյանում Դուք չեք գտնի կրկնօրինակներ: Մեր հիմնարար սկզբունքն էքսկլուզիվությունն է: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կին եզակի է, և նույնքան եզակի պետք է լինի այն, ինչ նա կրում է: Սա ընտրություն է նրանց համար, ովքեր սիրում են զուսպ շքեղությունը, հասկանում են բարձր որակից և ցանկանում են առանձնանալ ինքնավստահ ու նրբաճաշակ կերպարով:
No dresses in this collection yet.
Say yes to the dress of your dreams
Book an appointment